Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իրաքյան Քրդստանը մտադիր է անկախության հարցով հանրաքվե անցկացնել

Իրաքյան Քրդստանը մտադիր է անկախության հարցով հանրաքվե անցկացնել
13.05.2017 | 12:37

Իրաքյան Քրդստանը նախատեսում է անկախության հարցով հանրաքվե անցկացնել Իրաքի Հանրապետության սահմանադրության հիման վրա՝ Ռուսաստանում հայտարարել է Իրաքյան Քրդստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Խոշավի Բաբաքրը:

«Քրդստանը ցանկանում է լեգիտիմ հանրաքվե անցկացնել Սահմանդրությանը համաձայն, որ իրաքցի դիտորդները և Իրաքը ընդունեն արդյունքները: Քրդստանը ցանկանում է, որ հանրաքվեն անցկացվի Իրաքի օրենքների համաձայն»,- ասել է Բաբաքրը: Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ևս հայտարարել էր անկախության հարցով հանրաքվե անցկացնելու մասին:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ