ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վարպետաց դաս՝ «Արվեստի ապահովագրություն» թեմայով

Վարպետաց դաս՝ «Արվեստի ապահովագրություն» թեմայով
13.05.2017 | 12:01

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի և Marsh & McLennan ապահովագրական բրոքեր ընկերության հետ այսօր անցկացրեց «Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս, որին մասնակցեցին թանգարանային գործի ու արվեստի տարբեր ոլորտներում ընդգրկված հինգ տասնյակից ավելի մասնագետներ:

Արվեստի ապահովագրության առանձնահատկություների վերաբերյալ ներկաներին իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեցին միջազգային ճանաչում ունեցող Marsh & McLennan ընկերության մասնագետները: Վարպետաց դասին հետևում էր նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ –ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանն իր խոսքում նշեց, որ արվեստի ապահովագրությունը ոլորտի կարևորագույն ճյուղերից է, որովհետև այն ոչ միայն գործարար նպատակ է հետապնդում, այլև կարևոր ներդրում է համընդհանուր արժեքների պահպանման գործում:


«Արվեստի ապահովագրության ոլորտի կարևորագույն ճյուղերից է ցուցահանդեսների ապահովագրումը, երբ մշակութային արժեք ներկայացնող իրերի հավաքածուն մեկ երկրից տեղափոխվում է մեկ այլ երկիր՝ ցուցադրության նպատակով: Ցուցահանդեսների ապահովագրության ժամանակ իրականացվում է յուրահատուկ գործընթաց, որը կոչվում է «մեխից մեխ», այսինքն, մեխից նկարը հանում ենք, փաթեթավորում, դնում փոխադրամիջոցի մեջ, հասցնում ցուցադրության վայրը: Մինչև հաջորդ անգամ նույն մեխից կախելու, ինչպես նաև վերադարձի ողջ գործընթացն ապահովագրվում է: Մենք հրավիրել ենք ապահովագրական ընկերությունների՝ աշխարհի լավագույն եռյակի Marsh & McLennan ապահովագրական ընկերության բրոքերներին, որոնք մեր մասնագետներին կսովորեցնեն՝ ինչ է պետք ապահոcագրել, ինչից է պետք ապահովագրել և ինչպես ապահովագրել»,-ասաց Արևշատ Մելիքսեթյանը:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ ցուցահանդեսների կազմակերպման գործում աշխարհում բարձր նշաձող է սահմանված, որին ձգտում է նաև Հայաստանը:


«Ազգային պատկերասրահը ղեկավարելու երկու տարիների ընթացքում ես հասկացա, որ աշխարհին պատշաճ ներկայանալու և միջազգային խոշոր թանգարանների հետ համաչափ քայլելու համար չափազանց կարևոր է մարդկային ներուժը, գիտելիքը: Արվեստի ապահովագրությունը նեղ մասնագիտական ոլորտից պետք է դուրս բերել դեպի համադրողների դաշտ: Ժամանակակից մարտահրավերները մեզ պարտադրում են առավելագույն գիտելիքներ: Թանգարանային համադրողներն այսօր, իսկապես, պետք է շատ բան իմանան, այդ թվում նաև ապահովագրական գործի առանձնահատկությունները»,-ասաց պատկերասրահի տնօրենը:


Դաշտը Հայաստանում կարգավորելու համար Ծատուրյանը կարևորում է Թանգարանների մասին օրենքի ընդունումը. փաստաթուղթ, որում ամրագրված կլինի նաև մեր մշակութային ժառանգության ապահովագրության խնդիրը:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ