Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Տարոն Մարգարյանը քվեարկեց «հանուն Երևանի»

Տարոն Մարգարյանը քվեարկեց «հանուն Երևանի»
14.05.2017 | 17:26

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը քվեարկեց Ավանի 1/19 ընտրատեղամասում` «հանուն Երևանի»։
Քվեարկությունից հետո Մարգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։


Դիտարկումներին, թե արդեն ընտրախախտումների, ընտրակաշառքների մասին ահազանգեր կան, տեսել են, թե ինչ է կատարվում ՀՀԿ շտաբում, լրագրողների գործունեություն էին խոչընդոտում, նա արձագանքեց. «Ես այդ կարծիքին չեմ, եթե նման բաներ կան, թող դիմեն իրավապահներին»։ Հարցին, թե ինչո՞ւ խուսափեց այլ թեկնածուների հետ հեռուստաբանավեճից, Մարգարյանը պատասխանեց, որ բանավեճից չի խուսափել, նախընտրել է բնակչության հետ հանդիպումների ժամանակ ներկայացնել իր ծրագրերը։ «Ո՞Ւմ եք ընտրել՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞՝ Զարուհի Փոստանջյանին» հարցին էլ Տարոն Մարգարյանը պատասխանեց՝ «Հանուն Երևանի»։

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ