Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և կատարել քաղաքացիական պարտքը

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և կատարել քաղաքացիական պարտքը
14.05.2017 | 22:23

Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և կատարել քաղաքացիական պարտքը։ Ֆեյսբուքյան իր էջում նա ուղիղ միացմամբ քաղաքացիներին կոչ արեց պասիվ չլինել, քանի որ նույնիսկ մեկ քվեն կարող է վճռորոշ լինել։ «Փորձագետների մի մեծ մասը կարծում է, որ ոչ շատ մեծ ակտիվությունը նշանակում է, որ ընտրակաշառքային մեխանիզմն ամբողջության չի աշխատել, և մենք կարողացել ենք դրա դեմը որոշակիորեն առնել։

Երկուսուկես ժամ դեռ ունեք ընտրատեղամասեր գնալու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ խորհրդարանական ընտրությունների համեմատ քաղաքացիների մասնակցության պասիվություն է նկատվում։ Դա, ըստ Նիկոլ Փաշինյանի, երկու մեկնաբանություն ունի. «Մեկն այն է, որ մեր ընտրողները մնացել են տանը, մյուսն էլ այն է, որ վերջին օրերի գործողությունների արդյունքով մեզ հաջողվել է դանդաղեցնել ընտրակաշառքի բաժանման մեխանիզմը»,- ասաց նա։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ