Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Զարուհի Փոստանջյան. Իմ դստերը, փաստացի, առևանգեցին

Զարուհի Փոստանջյան. Իմ դստերը, փաստացի, առևանգեցին
14.05.2017 | 22:26

«Երկիր ծիրանիի» նախագահ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ իր դստերը ոստիկանները Տարոն Մարգարյանի շտաբից առևանգել են: «Իմ դստերը փաստացի առևանգեցին»,- հրատապ ասուլիսում հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ նկատելով, որ ոստիկանություն տանելու ճանապարհին ոստիկանության մեքենան փչացել էր ու աղջկան՝ Լիլիթին, թողել են ճանապարհին: Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ դուստրն այժմ հիվանդանոցում է ու պետք է հետազոտություններ անցնի:

«Իրեն քաշքշել են, այդ ընթացքում գլխին հարվածներ է ստացել, ամբողջ ձեռքերին քերծվածքներ ուներ»,- ասաց Փոստանջյանը:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ