Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Տիգրան Մուկուչյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին

Տիգրան Մուկուչյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին
14.05.2017 | 22:37

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը անընկալելի է որակում «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մուտք գործելը Ավանի ՀՀԿ շտաբ։ «Անընկալելի է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում պարալիզացնել ողջ ընտրական աշխատանքը, դա անհասկանալի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահը։ Տիգրան Մուկուչյանի խոսքով, յուրաքանչյուր կուսակցություն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր շտաբների միջոցով։

Նրա խոսքով՝ այդ դեպքի հետ կապված ԿԸՀ իրավասությունների տիրույթում գոյություն չունի որևէ պատասխանատվության կամ պատժիչ գործողության իրավական նորմ կամ ինստիտուտ:
«Համապատասխան կառույցները կորակեն, թե ինչ հատկանիշներ է պարունակում արարքը և դրանով էլ կլինի գնահատականը»,-հավելեց ԿԸՀ նախագահը։

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ