Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էդուարդ Շարմազանով. Զարուհի Փոստանջյանը որևէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ

Էդուարդ Շարմազանով. Զարուհի Փոստանջյանը որևէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ
14.05.2017 | 22:38

«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մերկապարանոց են, իրականությանը չեն համապատասխանում, իսկ նրա գործողություններն էլ ապօրինի են՝ ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Զարուհի Փոստանջյանը մտել էր Ավանում ՀՀԿ շտաբներից մեկը և պահանջում է բացել դարակները, որտեղ իր պնդմամբ, գտնվում են ընտրակեղծարարության փաստեր: ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցները, սակայն, հրաժարվում են բացել դարակները: Փոստանջյանը հայտարարել է, որ նախօրեին այստեղ ընտրակաշառք է բաժանվել, որի ապացույցները, համապատասխան ցուցակները հենց այդ դարակում են: «Տիկին Փոստանջյանը խանգարում է ընտրության բնականոն գործընթացը, խոչընդոտում է ՀՀԿ շտաբի բնականոն աշխատանքը: Սա ընդունեք որպես մեր շտաբի պաշտոնական հայտարարություն: Նա որևէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ:


Ինչ վերաբերում է ցուցակներին, ո՞վ է ասել, որ որևէ մեկը ցուցակ ունենալու իրավունք չունի: Ի՞նչ իրավունքով է նա մտել նախընտրական շտաբ և խոչընդոտում այդ պահին մեր ակտիվի աշխատանքը: Իսկ այդ ցուցակները մեր ակտիվի ցուցակներն են, մի քանի ցուցակ էլ ինձ մոտ կա, կարող է գալ, ինձնից էլ պահանջել: Ես, որպես շտաբի պետ, իրավունք ունեմ ունենալու և ակտիվի, և կուսակիցների, և ընտրողների ցուցակներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա հորդորեց թույլ տալ իրենց շտաբին նորմալ աշխատել: Իսկ ընտրակաշառքի մասին ապացույցներ ունենալու դեպքում ՀՀԿ շտաբի պետը հորդորեց դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ