Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռեյն-Վեստֆալիայի ընտրություններում հաղթեց Մերկելի կուսակցությունը

Ռեյն-Վեստֆալիայի ընտրություններում հաղթեց Մերկելի կուսակցությունը
15.05.2017 | 13:52

Գերմանիայի Ռեյն-Վեստֆալիա երկրամասի տեղական ընտրություններում կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը հաղթել է հիմնական մրցակցին՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը:

Այս ընտրությունները որպես Մերկելի դիրքերի ամրության փորձ էին դիտարկվում, և հաղթանակը Գերմանիայի կանցլերին չորրորդ անգամ ընտրվելու զգալի հնարավորություններ և առավելություններ է տալիս: Ռեյն- Վեստֆալիան նրա հիմնական մրցակից Մարտին Շուլցի ծննդավայրն է:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ