Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ջերմաստիճանը կնվազի, հետո կբարձրանա

Ջերմաստիճանը կնվազի, հետո կբարձրանա
15.05.2017 | 14:00

Հանրապետության տարածքում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-19-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:


Օդի ջերմաստիճանը 15-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Երևանում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայիսի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ