Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Անգելա Մերկելի ու Էմանուել Մակրոնի հանդիպումը

Անգելա Մերկելի ու Էմանուել Մակրոնի հանդիպումը
16.05.2017 | 18:02

Երեկ Բեռլինում կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Մերկելն ասել է, որ Եվրամիությունը դժվարին ժամանակներ է ապրում, բայց հույս է հայտնել, որ «ուժեղ Ֆրանսիան կօգնի հաղթահարել այդ դժվարությունները»։

Նա պատրաստ է սերտորեն համագործակցել Փարիզի հետ՝ «Եվրամիության ճանապարհային նոր քարտեզի մշակման շուրջ, որը կնպաստի միությանը՝ երկրների ավելի սերտ ինտեգրմանը»։ Մակրոնը կոչ է արել Եվրամիության բարեփոխումներով զբաղվել արդեն առաջիկա ամիսներին։

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ

­թ­յուն