ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Էրդողանի ակնկալիքները Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից

Էրդողանի ակնկալիքները Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից
17.05.2017 | 00:07

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը նրան հորդորել՝ ձեռնպահ մնալ Սիրիայի քուրդ ապստամբներին զինելուց, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում:


Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են նախագահ Բաշար Ասադի կառավարությանն ընդդիմացող ուժերին, սակայն, Վաշինգտոնի և Անկարայի միջև հակասություններ կան: Էրդողանը մտադիր է նաև պահանջել իսլամական քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնումը: Անկարան Գյուլենին է համարում անցյալ ամռանը ձախողված հեղաշրջման հիմնական ոգեշնչողներից մեկը:


Էրդողանը հույս է հայտնել, որ սպասվող հանդիպումը կարևոր հանգրվան կդառնա ՆԱՏՕ-ի կազմում երկու գործընկեր երկրների լարվածությունը մեղմելու հարցում:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ