Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը վտանգում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը

Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը վտանգում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը
17.05.2017 | 00:14

Մայիսի 16-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադառնալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին արձանագրված հերթական սադրանքին, հանդես է եկել հայտարարությամբ.


«Տեղեկանալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների մասին՝ մեր մտահոգությունն ենք արտահայտում և խստորեն դատապարտում կատարվածը։
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու՝ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, իրավիճակի շարունակական սրացումը և դրանց հետևանքով պատճառվող մարդկային կորուստները մեծապես վտանգում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը, նաև ձախողեցնում միջազգային հանրության ջանքերով սկզբնավորված բանակցային գործընթացը։


Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, հավատարիմ մնալով իր խաղաղարար առաքելությանը, պիտի շարունակի ամենայն ջանք գործադրել հանուն հակամարտության խաղաղ կարգավորման, արցախաբնակ մեր զավակների անվտանգ և ապահով կյանքի»։

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ