Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքիան հաշվի չի առնի Սիրիայի քրդերի շահերը

Թուրքիան հաշվի չի առնի Սիրիայի քրդերի շահերը
17.05.2017 | 10:05

Անկարան սիրիական հակամարտության ժամանակ մտադիր չէ հաշվի առնել քրդական զինված խմբավորումների՝ YPG-ի և PYD-ի շահերը՝ Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Դա հակասում է մեր ձեռք բերած գլոբալ համաձայնագրին: Մենք չպետք է թույլ տանք այդ խմբերին տարածաշրջանում հանդես գալ կրոնական և էթնիկ կառույցների անվան տակ՝ օգտագործելով ահաբեկչությունը՝ որպես արդարացում կամ ներողություն»,- հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ