Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ-ը 8 միլիարդ դոլա՞ր է հատկացնում Հայաստանին

ԱՄՆ-ը 8 միլիարդ դոլա՞ր է հատկացնում Հայաստանին
17.05.2017 | 17:53

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մայիսի 17-ին Երևանում կազմակերպված վերականգնվող էներգետիկայի համաժողովում հայտարարել է, որ Հայաստանն ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, և կա 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկար:

Միլզը նշել է, որ հենց այդ պատճառով ԱՄՆ դեսպանատունը Երևանում նախաձեռնել է համաժողովը և հրավիրել ամերիկյան խոշոր ընկերությունների, էներգետիկայի այդ ուղղությամբ Հայաստանի հնարավորությունը ներկայացնելու համար: Նա ասել է, որ ներդրումների հեռանկարն իրական դարձնելու համար Հայաստանի իշխանությունը պետք է ապահովի հավասար մրցակցություն ներդրողների համար, երաշխիքներ տա:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ