Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նապոլեոն Ազիզյան. Ո՞վ ա ասել, ե՞ս եմ ասել, ճիշտ չեմ ասել

Նապոլեոն Ազիզյան. Ո՞վ ա ասել, ե՞ս եմ ասել, ճիշտ չեմ ասել
18.05.2017 | 01:09

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը։ «Վերցնելու եմ մանդատը»,- ԲՀԿ գրասենյակի դիմաց, մինչև աշխատանքային խորհրդակցությունը հայտարարեց Ազիզյանը։


Լրագրողները նրան հիշեցրին իր հայտարարությունը, թե ինքը պատրաստ է մանդատը փռել Ծառուկյանի ոտքերի առաջ, Ազիզյանը արձագանքեց. «Ո՞վ ա ասել, ե՞ս եմ ասել, ճիշտ չեմ ասել»։ Այնուհետև հավելեց. «Ես պատգամավոր եմ»։ Նրա խոսքով, իր՝ պատգամավոր լինել-չլինելու հարց չի բարձրանալու։

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ