Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՀՀԿ-ում բոլորն են կողմ եղել ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը

ՀՀԿ-ում բոլորն են կողմ եղել ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը
18.05.2017 | 02:07

ՀՀԿ-ում բոլորն են կողմ եղել ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։


«Բավական փորձառու անձնավորություն է, հանրության կողմից հայտնի, ղեկավարման փորձ ունի ոչ միայն բժշկական համակարգում, այլև հանձնաժողովի նախագահ է եղել ԱԺ երկու գումարումներում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ