Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ֆրանսիայում հրապարակվել է նոր կառավարության կազմը

Ֆրանսիայում հրապարակվել է նոր կառավարության կազմը
18.05.2017 | 02:08

Ֆրանսիայում հրապարակվել է նոր կառավարության կազմը, որն աշխատելու է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ժան Իվ լը Դրիանը, որն ավելի վաղ գլխավորում էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, նշանակվել է արտաքին գործերի նախարար: Պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սիլվի Գուլարը:

Փարիզյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Գուլարն ավելի վաղ հանդես էր գալիս հաջակցություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ» շարժման, նա եվրապատգամավոր է, ներկայացնում Է «Դեմոկրատական շարժում» կուսակցությունը: Ֆրանսիայի էկոնոմիկայի նոր նախարար է դարձել «Հանրապետականներ» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Բրյունո լը Մերը: Նա անցյալում եղել է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար, գյուղատնտեսության, պարենամթերքի, ձկնորսության գործերի և տարածքային պլանավորման նախարար:


Ֆրանսիայի արդարադատության նախարար է հայտարարվել Ֆրանսուա Բայրուն՝ «Դեմոկրատական շարժում» կենտրոնամետ կուսակցության առաջնորդը: Նախարարների նոր կաբինետն առաջին նիստը կգումարի մայիսի 18-ին: Մայիսի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ է նշանակել Էդուար Ֆիլիպին և հանձնարարել նրան կազմել կառավարություն: 46-ամյա Ֆիլիպը Հավրի քաղաքագլուխն էր, Ազգային ժողովի պատգամավոր «Հանրապետականներ» կուսակցությունից:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ