Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Անձրևներ և ամպրոպներ, գուցե՝ կարկուտ

Անձրևներ և ամպրոպներ, գուցե՝ կարկուտ
18.05.2017 | 14:46

Հայաստանի տարածքում մայիսի 18-ին, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, մայիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Երևանում մայիսի 18-ի և 22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, մայիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ