Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Գագիկ Ծառուկյանը չակերտն ու փակագիծը խառնեց

Գագիկ Ծառուկյանը չակերտն ու փակագիծը խառնեց
18.05.2017 | 14:54

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացթողման արդյունք է համարում իրենց պատգամավորների մանդատների շուրջ ստեղծված իրավիճակը։
«Բացթողում ա եղել կամ տեղեկացված չեն եղել, դրա համար ես ասացի՝ խմբակցության խորհրդում կքննարկենք ու որոշում կկայացնենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։


Լրագրողները հիշեցրին երեկվա ելույթը, որտեղ նա հայտարարել էր, որ «Ծառուկյան» դաշինքում բզբզում են, և հետաքրքրվեցին՝ ի վերջո, ովքե՞ր են բզբզում, պարզե՞լ են արդյոք, Ծառուկյանը պատասխանեց. «Եվ ընդեղից, և ձեր միջից, և ուրիշ կուսակցությունից»։ Լրագրողները պնդեցին, թե հնարավո՞ր է իշխանություններն են բզբզացողները, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Թույլ տվեք չակերտներ չբացել»։ Հարցին, թե պառակտում կա՞ «Ծառուկյան» դաշինքում, Ծառուկյանը արձագանքեց. «Ի՞նչ պառակտում, ա՛յ ցավդ տանեմ։ Տեսե՞լ ես ըտենց բան։ Բոլորի հետ էլ աշխատելու ենք, բոլորն էլ մեր թիմակիցներն են»։
Դիտարկմանը, թե ի վերջո մանդատները վայր դնելո՞ւ են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ա՛յ ցավդ տանեմ, կդնեն, թե չեն դնի, կտեսնեք մի քանի օրից։ Որոշակիություն կլինի մի քանի օրից»։

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ