Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նյու Յորքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կա զոհ, վիրավորներ

Նյու Յորքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կա զոհ, վիրավորներ
19.05.2017 | 17:52

ԱՄՆ լրատվամիջոցները հաղորդում են, որ Նյու Յորքի «Թայմզ Սքուեր»-ում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ: Քաղաքի հրշեջ ծառայության հաղորդմամբ, կատարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել:


Նյու Յորքի ոստիկանությունը փակել է տարածքը: NBC-ի հաղորդմամբ՝ արյունալի միջադեպից հետո վարորդին հաջողվել է ձերբակալել, նա ենթարկվել է արյան մեջ ալկոհոլի պարունակությունը պարզող փորձաքննության: CBC-ն էլ՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանությանը, հաղորդում է, թե միջադեպը կապ չունի ահաբեկչության հետ: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ոստիկանության հետ համատեղ սկսել է միջադեպի հետաքննությունը:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ

/partners">ԳործընկերներՀետադարձ կապ