Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ընդդիմադիր խմբակցություններն առարկում են՝ Մարդու իրավունքների պաշտպանության

Ընդդիմադիր խմբակցություններն առարկում են՝ Մարդու իրավունքների պաշտպանության
19.05.2017 | 18:02

Ընդդիմադիր խմբակցություններն առարկում են՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը չպետք է միանա պետաիրավական հարցերի հանձնաժողովին
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները կազմելու համար ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը խորհրդարանում ներկայացրեց ՀՀԿ-ի առաջարկը։ Հրայր Թովմասյանն առաջարկեց կազմել հետևյալ հանձնաժողովները.


Պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
«Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան ՈՒրիխանյանը, «Ելք» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը, Մանե Թանդիլյանը առարկեցին Հրայր Թովմասյանի ներկայացրած հիմնավորումները, թե ավելի արդյունավետ է, որ Մարդու իրավունքների պաշտպանության և Պետաիրավական հարցերի հանձնաժողովները միավորվեն։


«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ներկայացրեց իրենց կուսակցության դիրքորոշումը՝ նշելով, որ առաջարկում են 12 հանձնաժողովը կրճատել՝ դարձնելով 10։

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ