Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Արտակ Զեյնալյան. Հանձնաժողովների թիվը կրճատվել է, որ «Ելքը» չկարողանա մեկը նախագահել

Արտակ Զեյնալյան. Հանձնաժողովների թիվը կրճատվել է, որ «Ելքը» չկարողանա մեկը նախագահել
19.05.2017 | 18:03

«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը համաձայն չէ, որ ԱԺ հանձնաժողովների թիվը պիտի կրճատվի՝ 12-ից դառնալով 9: Նա չհամաձայնեց հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանի պնդման հետ, որ հանձնաժողովները կրճատվում են հիմնականում այն պատճառով, որ կրկնում են մյուսին:


«Եթե այդ տրամաբանությամբ առաջ շարժվենք, կստացվի, որ բոլոր հանձնաժողովներն ավելորդ են, որովհետև պետաիրավականը բոլորին կրկնում է: Ես ծայրահեղացնում եմ, որ ցույց տամ՝ այդ փաստարկն ունիվերսալ չէ»,- ասաց նա: Արտակ Զեյնալյանը նաև մտավախություն հայտնեց՝ ասելով, որ գուցե սա արվում է «Ելք»-ին որևէ հանձնաժողով նախագահելու հնարավորությունից զրկելու համար: «Դոնթի բանաձևով բաշխվելու պարագայում 9 հանձնաժողովի դեպքում «Ելք» դաշինքը հանձնաժովի նախագահ չի ունենում: Կարող է՝ սա առաջարկվել է, որ «Ելք» դաշինքը հանձնաժողովի նախագահ չունենա»,- ասաց նա:


Հրայր Թովմասյանը հակադարձեց պատգամավորին` ասելով, որ հանձնաժողովներից 3-ը կրճատելու խոսակցություններ եղել են դեռևս այն ժամանակ, երբ «Ելք» դաշինքը կազմավորված չէր, հետևաբար պատգամավորի մտավախություններն անտեղի են:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ