Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայաստանը միացավ Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիային

Հայաստանը միացավ Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիային
20.05.2017 | 01:42

Կիպրոսում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։

Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել նոր կոնվենցիան առաջինը ստորագրող Հայաստանի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Հունաստանի, Սան Մարինոյի և Մեքսիկայի պատրաստակամությունը` պայքարել մշակութային արժեքների նկատմամբ հանցանքների դեմ:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ