Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Շվեդիան կարճեց Ասանժի դեմ քրեական գործը

Շվեդիան կարճեց Ասանժի դեմ քրեական գործը
20.05.2017 | 02:56

Շվեդիայի դատախազությունը կարճել է WikiLeaks հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ 7 տարվա վաղեմություն ունեցող քրեական գործը բռնաբարության մեղադրանքով:
«Նախաքննությունը շարունակելու անհրաժեշտություն չկա, քանի դեռ անհնար է ապահովել Ասանժի ներկայությունը Շվեդիայում»,- պարզաբանել է Շվեդիայի դատախազը, ընդգծելով, որ նրա անմեղությունը ապացուցված չէ, և քննությունը կարող է վերսկսվել ցանկացած ժամանակ՝ մինչև 2020 թվականը:


Հինգ տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստանած Ասանժը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ գործը որակելով քաղաքական:
Սկանդալային կայքի հիմնադիրն առայժմ չի կարող դուրս գալ դեսպանատան տարածքից, քանի որ ուժի մեջ է բրիտանական ոստիկանության կողմից նրան ձերբակալելու որոշումը՝ դատարանին չենթարկվելու համար:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ