Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայաստան կայցելի Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը

Հայաստան կայցելի Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը
20.05.2017 | 03:00


Մայիսի 22- 25-ին կկայանա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի (ԵԺԿ, Գերմանիա) գլխավորած պատվիրակության այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Այցի ընթացքում պատվիրակները կհանդիպեն երկրների նախագահների, խորհրդարանի նախագահների հետ, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Եվրոպական խորհրդարանի 8 անդամները կամփոփեն վերջերս ձեռք բերված նոր ԵՄ-Հայաստան համաձայնագրի ներկա փուլի արդյունքները, ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ԵՄ-Վրաստան հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր»,- նշված է ԵՄ գրասենյակի հաղորդագրության մեջ: «Ներկայում Եվրոպական միությունը վերանայում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ձևաչափը նոր համաձայնագրերի միջոցով, որոնց շուրջ Հայաստանի հետ բանակցությունները վերջերս ամփոփվել են, իսկ Ադրբեջանի հետ բոլորովին վերջերս՝ մեկնարկել: Պատգամավորների այցը կնպաստի նշյալ համաձայնագրերի վերաբերյալ Զեկույցի և Առաջարկությունների մշակմանը, որը կներկայացվի Եվրախորհրդարանի կողմից ավելի ուշ այս տարի»,- հավելում է Եվրամիության ներկայացուցչությունը:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ