Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուսաստանը պարենային օգնություն կտրամադրի Վենեսուելային

Ռուսաստանը պարենային օգնություն կտրամադրի Վենեսուելային
21.05.2017 | 14:08

Ռուսաստանը խոստացել է ամեն ամիս 60 հազար տոննա ցորեն առաքել Վենեսուելա, որտեղ քաղաքական և տնտեսական երկարատև ու սուր ճգնաժամի հետևանքով պարենի սուր պակաս է առաջացել՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հեռախոսով ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վենեսուելայում հազարավոր մարդիկ շարունակում են իրենց փողոցային բողոքի ելույթները՝ պահանջելով արտահերթ ընտրություններ: Նրանք Մադուրոյին մեղադրում են հանցավորության աճի, եռանիշ սղաճի, սնունդ հայթայթելու անկարողության և տարրական ենթակառուցվածքների գործունեության խափանման համար: Զանգվածային բողոքների ընթացքում արդեն զոհվել է 46 մարդ: Ցորենը գրեթե անհետացել է պետական խանութներից: Վաճառքում ցորենի հայտնվելու դեպքերում էլ մարդիկ ստիպված են լինում ժամերով հերթ կանգնել, փոխարենն թանկ գնով վերավաճառվում է «սև շուկայում»:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ