Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռեքս Թիլերսոնը չի բացառել Իրանի արտգործնախարարի հետ խոսելու հավանականությունը

Ռեքս Թիլերսոնը չի բացառել Իրանի արտգործնախարարի հետ խոսելու հավանականությունը
21.05.2017 | 22:41

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է խոսել իր իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, թեպետ նման հանդիպման հարց օրակարգում չկա: Թիլերսոնն ուղեկցում է նախագահ Դոնալդ Թրամփին, որ մեկնել է Մերձավոր Արևելք, ապա կուղևորվի Եվրոպա: Թիլերսոնի հայտարարությունը համընկել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերընտրության հետ:


Տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակից, սուննի մահմեդականություն դավանող Սաուդիան և շիա մահմեդականության կենտրոն Իրանը տարածաշրջանում անհաշտ պայքար են մղում ազդեցության համար:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ