Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իբրահիմ Ռաիսին պահանջել է հետաքննություն

Իբրահիմ Ռաիսին պահանջել է հետաքննություն
22.05.2017 | 10:05

Իրանի նախկին գլխավոր դատախազ, նախագահական ընտրությունների թեկնածու Իբրահիմ Ռաիսին ընտրություններում պարտությունից հետո խնդրել է Սահմանադրության պահապանների խորհրդին հետաքննել ընտրությունների ժամանակ գրանցված խախտումները։ Խորհրդի գործառույթների մեջ է մտնում ընտրություններին հետևելը՝ հայտնում է Fars գործակալությունը։

Շաբաթ օրն Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ գործող նախագահ Հասան Ռոհանին վերընտրվել է երկրորդ ժամկետում՝ ստանալով 57 տոկոս ձայն։ Ռաիսին ստացել է մոտ 38 տոկոս ձայն։ Ընտրությունների օրը Ռաիսիի շտաբը հայտարարել էր, որ շատ ընտրատեղամասերում ինչ-որ պահի քվեաթերթիկներն ավարտվել են, իսկ ՆԳՆ-ն չի ցանկացել նորերը տրամադրել։

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ