Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքմենստանի փոխվարչապետն ինքնասպան է եղել

Թուրքմենստանի փոխվարչապետն ինքնասպան է եղել
22.05.2017 | 19:32

Մայիսի 3-ին Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ կյանքի 52 տարում Աշգաբադում մահացել է Թուրքմենստանի փոխվարչապետ Բատիր Էրեշովը: «Хроника Туркменистана»-ն, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ նա ինքնասպան է եղել՝ Էրեշովը կախվել է:

Բատիր Էրեշովը համակարգում էր արդյունաբերությունը: Ենթադրվում է, որ նա ներգրավվել է Թուրքմենստանում հակակոռուպցիոն արշավի ընթացքում բացված գործերից մեկում: Նրա որդին ձերբակալվել էր ապրիլի վերջին:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ