Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Այսօր կենսաբազմազանության միջազգային օրն է

Այսօր կենսաբազմազանության միջազգային օրն է
22.05.2017 | 19:33

Այսօր նշվում է կենսաբազմազանության միջազգային օրը, որը սահմանել է ՄԱԿ-ը։ 2017-ի թեման է կենսաբազմազանությունը և կայուն զբոսաշրջությունը։
Կենսաբանական տեսակների, էկոհամակարգերի և լանդշաֆտների բազմազանությունը գրավում է զբոսաշրջիկներին և խթանում տնտեսական աճը։ Լավ զարգացած զբոսաշրջությունը կարող է օգնել նվազեցնելու սպառնալիքները, որ ուղղված են վայրի տեսակին, և կարող են պահպանել կամ բարձրացնել կենսաբազմազանությունը զբոսաշրջությունից ստացված եկամուտներից։


Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկությունը թե կենսաբազմազանության ոլորտում, թե դրա միջոցով նախանշել զբոսաշրջության համար զարգացման քայլերը։ Կենսաբանական բազմազանության կոնվենցիան միջազգային իրավական գործիք է, որը վավերացրել են ՄԱԿ-ի 196 ազգեր։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ