Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողան. Թուրքիան չի անդուրժի ԵՄ-ի երկակի քաղաքականությունը

Էրդողան. Թուրքիան չի անդուրժի ԵՄ-ի երկակի քաղաքականությունը
22.05.2017 | 19:40

Անկարան չի հանդուրժի Եվրամիության երկակի քաղաքականությունը, որը չի պահում Թուրքիայի առաջ իր խոստումները՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարում։ Համագումարի նպատակը եղել է Էրդողանին կուսակցության նախագահի պաշտոնում ընտրելը։

«Մենք չենք հանդուրժի ԵՄ-ի երկակիությունը, որն անհարգալից վերաբերմունք է դրսևորում Թուրքիայի և նրա ժողովրդի հանդեպ։ Կամ ԵՄ-ն կկատարի իր խոստումները և հավանություն կտա Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, կուղարկի խոստացված միջոցները փախստականների աջակցմանն ու կվերացնի խոչընդոտները ԵՄ-ին մեր երկրի անդամակցության բանակցություններում, կամ յուրաքանչյուրը կգնա իր ճանապարհով»,- հայտարարել է Էրդողանը։

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ