ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«ՄԻՍՍ ԱՊՀ» մրցույթի մասնակիցները ժամանում են Հայաստան

«ՄԻՍՍ ԱՊՀ» մրցույթի մասնակիցները ժամանում են Հայաստան
22.05.2017 | 23:09

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի մասնակիցներն ու հատուկ միջոցառմանը ներկա գտնվելու և լուսաբանելու համար Հայաստան ժամանող հյուրերը մեր երկրում կլինեն մայիսի 25-ին: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, որտեղ էլ հենց ժամանելու են գեղեցկուհիներն ու հյուրերը, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել դիմավորման արարողություն: Այնուհետև հյուրերը կշրջեն Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի տեսարժան վայրերով:

Նշենք, որ կազմակերպիչները նպատակային են համարել հյուրերի այցն սկսել պատմական Գյումրիում շրջագայությամբ` շեղվելով դասական տարբերակից («Զվարթնոց» օդանավակայան), որպեսզի միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ավելի մոտիկից ծանոթացնեն մեր պատմական հայրենիքի ու նրա հարուստ մշակութային ժառանգության հետ:


Հիշեցնենք, որ Երևանում հունիսի 6-ին «Փարավոն» ժամանցի համալիրում կկանայա «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։


«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երեք բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի , «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ տնօրեն Նաիրի Մնացականյան և Կրեատոր Անապա-Փարիզ պրոդյուսերական կենտրոն՝ գլխավոր տնօրեն Արթուր Հովհաննիսյան։ «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։
«ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:
Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ