Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որն այցելեց Լացի պատ

Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որն այցելեց Լացի պատ
23.05.2017 | 12:41

Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որն այցելել է Երուսաղեմի Հին քաղաք և Լացի պատ: Նա Լացի պատին մոտեցել է միայնակ և մի քանի րոպե լուռ կանգնել: ԱՄՆ նախագահը Երուսաղեմի Հին քաղաքում զբոսնել է առանց Իսրայելի կամ Պաղեստինի ներկայացուցիչների ուղեկցության: «Թրամփը պատմության մեջ մտավ որպես ԱՄՆ առաջին նախագահ, որն այցելել է Հին քաղաք և Լացի պատ»,-Twitter-ում գրել է Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դան Շապիրոն:


Երուսաղեմի Հին քաղաքը համարվում է վիճելի տարածք: Պաղեստինցիները պնդում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա պաղեստինյան պետության մայրաքաղաքը, իսկ Իսրայելն իր հերթին Երուսաղեմը համարում է իր միակ և անբաժան մայրաքաղաքը:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ

­թ­յուն