Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ
23.05.2017 | 12:59

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին կանչել են ԱԳՆ՝ Վաշինգտոնում Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «ԱՄՆ-ի ուժայինների գործողությունները թուրք պաշտոնյաների թիկնապահների հանդեպ Վաշինգտոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում չեն համապատասխանում դիվանագիտական էթիկային: Բողոքը փոխանցվել է ԱՄՆ դեսպանին գրավոր և բանավոր ձևով»,- ասվում է հաղորդագրությունում:


Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանից պահանջել է հետաքննել միջադեպը և հանդես գալ պարզաբանումներով:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ