Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դոնալդ Թրամփը հանդիպեց Մահմուդ Աբասի հետ

Դոնալդ Թրամփը հանդիպեց Մահմուդ Աբասի հետ
24.05.2017 | 11:09

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Հորդանանի Արևմտյան ափին հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ՝ խոստանալով անել հնարավորը Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղություն հաստատելու համար:

Պաղեստինի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԱՄՆ-ի հետ այդ հարցում, ընդգծելով՝ այս հակամարտությունը կրոնական չէ, հիմնական խնդիրը տարածքների ու բնակավայրերի օկուպացիան է: Ավելի վաղ՝ երեկ, Իսրայելի ղեկավարների հետ հանդիպմանը նախագահ Թրամփը պնդել էր, թե այժմ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու եզակի հնարավորություն կա: ԱՄՆ նախագահը Իսրայել է ժամանել երեկ, այսօր նրա այցը ավարտվում է:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ