Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հովհաննես Հովսեփյանը վերադարձավ նախագահական

Հովհաննես Հովսեփյանը վերադարձավ նախագահական
24.05.2017 | 11:21

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին նշանակելու մասին: Հովսեփյանը 2008- 2016-ը աշխատել է նույն պաշտոնում, որից հետո նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ:

Մամուլում մեծ աղմուկ էին բարձրացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Հովհաննես Հովսեփյանի ներկայացրած հայտարարագրերը, որոնց համաձայն, ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակմանը նախորդած հինգ տարիներին նա ստացել է 3 միլիոն 90 հազար դոլար նվիրատվություն: Լրագրողների հետ զրույցում նա պարզաբանել էր, թե այդ գումարներն իրեն է տրամադրել ՌԴ-ում բնակվող եղբայրը:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ