Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Եղիսաբեթ 2-րդ. Բրիտանիան ցնցված է «բարբարոսական ակտից»

Եղիսաբեթ 2-րդ. Բրիտանիան ցնցված է «բարբարոսական ակտից»
24.05.2017 | 11:27

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հայտարարել է, որ ամբողջ Բրիտանիան ցնցված է «բարբարոսական ակտի» հետևանքով բազմաթիվ զոհերից՝ զոհերի հարազատներին ու երկրի քաղաքացիներին ցավակցություն հայտնելով։

«Ամբողջ ժողովուրդը ցնցված է՝ գիշերը Մանչեստրում այդքան մարդու զոհվելուց և վիրավորվելուց, որոնք համերգի էին եկել»,- ասվում է թագուհու հայտարարությունում։ Թագուհին «խորապես ցավակցություն» է հայտնել բոլորին, ովքեր տուժել են ողբերգության հետևանքով, ում մտերիմները զոհվել կամ վիրավորվել են։ Հանդուրժողականություն ցուցաբերած Մանչեստրի բնակիչներին, ոստիկաններին, բժիշկներին ու փրկարարներին Եղիսաբեթ II-ը երախտագիտություն է հայտնել։

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ