Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իսրայելի և Պաղեստինի ղեկավարները Թրամփին խոստացել են աշխատել հաշտության ուղղությամբ

Իսրայելի և Պաղեստինի ղեկավարները Թրամփին խոստացել են աշխատել հաշտության ուղղությամբ
24.05.2017 | 12:11

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելը և պաղեստինցիները կարող են պայմանավորվել խաղաղության շուրջ և պատրաստակամություն է հայտնել օգնել նրանց: Բեթղեհեմում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպումից հետո, որին նախորդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումը, մամլո ասուլիսում նա ասել է. «Իրոք հույս ունեմ, որ ԱՄՆ-ըկարող է օգնել Իսրայելին և պաղեստինցիներին հասնել խաղաղության, նոր հույս բերել տարածաշրջանին և ժողովուրդներին: Վստահորեն հավատացած եմ նաև, որ Իսրայելը և պաղեստինցիները կարող են խաղաղություն կնքել, ինչը զարկ կտա ամբողջ Մերձավոր Արևելքում հաշտեցման գործընթացին, որը հիանալի ձեռքբերում կլինի»,- ասել է Թրամփը:


«Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հավաստիացրել է ինձ, որ պատրաստ է ինքնակամ աշխատել այդ նպատակին հասնելու համար, նույնը խոստացել է նաև Իսրայելի վարչապետը»,- նշել է նա:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ