Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սերգեյ Լավրով. Իրանին չի կարելի բացառել Սիրիայի հակամարտության կարգավորումից

Սերգեյ Լավրով. Իրանին չի կարելի բացառել Սիրիայի հակամարտության կարգավորումից
24.05.2017 | 12:13

Իրանին չի կարելի բացառել Սիրիայի հակամարտության կարգավորման միջազգային գործընթացից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Հիշեցնեմ, որ Սիրիայի աջակցության միջազգային խումբը, որը ստեղծվել է մի քանի տարի առաջ, հիմնվում է համընդգրկունության՝ բոլոր արտաքին խաղացողներին ներգրավելու սկզբունքի վրա։ Իրանն այդ խմբի միջուկն է»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ «Աստանայի գործընթացը հիմնված է համընդգրկունության սկզբունքի վրա՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը հանդես են եկել միջսիրիական անմիջական երկխոսության նախաձեռնությամբ՝ կառավարության ու զինված ընդդիմության մասնակցությամբ»։ «Այդ եռյակում Թուրքիան նաև հանդես է գալիս որպես Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների ներկայացուցիչ, ներառյալ Սաուդյան Արաբիան, ներառյալ Կատարը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա ընդգծել է, որ Աստանայի բանակցություններն ու Սիրիայի հրադադարը «հավանության են արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», ինչը «բավականին ակնհայտ ցույց է տալիս միջազգային հանրության վերաբերմունքն այդ գործընթացի նկատմամբ»։

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ