Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Երևանում կներկայացվեն ԵՄ-Հայաստան համաձայնագրի արդյունքները

Երևանում կներկայացվեն ԵՄ-Հայաստան համաձայնագրի արդյունքները
24.05.2017 | 17:11

Մայիսի 25-ին Երևան կժամանի Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերի պատվիրակությունը: Եվրոպական խորհրդարանի 8 անդամները կամփոփեն վերջերս նախաստորագրված ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները:

Այցի ընթացքում նրանք կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ծաղկեպսակ կդնեն Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և կայցելեն Երևանում ԵՄ կողմից ֆինանասավորվող տարածաշրջանային №1 պետական քոլեջ:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ