Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լևոն Մկրտչյան. ԿԳՆ-ն ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն ավարտել է

Լևոն Մկրտչյան. ԿԳՆ-ն ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն ավարտել է
24.05.2017 | 17:13

Հայաստանի ԿԳՆ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ այժմ ամփոփվում են խնդրի վերաբերյալ ներկայացված առաջարկները, որոնց արդյունքները 10-օրյա ժամկետում կներկայացվեն:

«Առաջարկների մի մասը կլինի կարգերի ձևով, մի մասը՝ օրենքների փոփոխության ձևով, որոշակի առաջարկներն էլ կվերաբերեն կազմակերպչական լուծումներին: Բնականաբար, առաջարկները պետք է ավելի հիմնարար լինեն և ուղղված լինեն ամբողջ կրթական համակարգի զարգացմանը՝ դպրոցների ապաքաղաքականացում, ուսուցիչների, տնօրենների պրոֆեսիոնալ անձնակազմի ձևավորում, դպրոցների խորհուրդների իրական ազդեցության շատ լուրջ վերանայում»,-ասաց նախարարը:


Լևոն Մկրտչյանը նշեց, որ դպրոցական խորհուրդները հաճախ ոչ թե իրենց աշխատանքով են զբաղվում, այլ՝ ծառայում են կոնկրետ անձանց: «Հաճախ տեսնում ենք, որ դպրոցական խորհուրդները կոնկրետ անձերի, կամ կոնկրետ շահերի կամակատարներ են դառնում, այլ ոչ թե պաշտպանում այն առաքելությունը, որի համար կոչված են եղել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ