Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքիայի վետոն Ավստրիայի վրա հաղթահարվել է

Թուրքիայի վետոն Ավստրիայի վրա հաղթահարվել է
24.05.2017 | 19:13

Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության վրա՝ փորձելով արգելափակել պետության համագործակցությունը ևս տասը երկրի հետ, որոնք անդամակցում են դաշինքին: Որպես պատասխան միջոց՝ ՆԱՏՕ-ի անդամները փոխել են պետությունների համագործակցության ընթացակարգը՝ թույլատրելով երկկողմանի գործընկերություն՝ փոխանցում է BBC-ին:

Դաշինքի ներկայացուցիչն ասել է, որ համագործակցությունը կշարունակվի՝ չնայած թուրքական վետոյին: Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց սերտ համագործակցում է ռազմական դաշինքի հետ: Ավստրիան խստորեն դատապարտել է Թուրքիայի որոշումը՝ որակելով անպատասխանատու: «Թուրքիայի անպատասխանատու վարքը միայն ամրապնդում է վստահությունը, որ Թուրքիան հեռու է Եվրամիության մաս դառնալուց»,- ասել է Ավստրիայի Պնախարարը:

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ