Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ և ՌԴ գեներալները հաճախացրել են շփումները Սիրիայում գործողությունների հարցով

ԱՄՆ և ՌԴ գեներալները հաճախացրել են շփումները Սիրիայում գործողությունների հարցով
25.05.2017 | 15:37

ՌԴ և ԱՄՆ զինվորական գեներալները հաճախակի են դարձրել շփումները Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման հարցում տեղեկատվություն փոխանակելու համար, քանի որ երկու կողմներն էլ վարում են թեպետ առանձին, սակայն երբեմն միմյանց խաչվող գործողություններ՝ հաղորդում է Պենտագոնը:

Ամերիկյան ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգանի փոխանցմամբ՝ հատուկ «թեժ գիծ է» սահմանվել, որի միջոցով տեղեկություն է ձեռք բերվում երկու կողմերի օդային և ցամաքային ուժերի տեղակայման մասին:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ