Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՀՀ ԿԲ խորհուրդը մրցույթ կհայտարարի նոր՝ կոմպոզիտային թղթադրամների տպագրության համար

ՀՀ ԿԲ խորհուրդը մրցույթ կհայտարարի նոր՝ կոմպոզիտային թղթադրամների տպագրության համար
26.05.2017 | 19:28

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 26-ին կայացել է ԿԲ խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։


ԿԲ խորհուրդը որոշել է ներդնել (դրամաշրջանառության մեջ մտցնել) նոր՝ կոմպոզիտային թղթադրամներ և հայտարարել մրցույթ վերջիններիս տպագրության համար։
Նշվում է, որ կոմպոզիտային նոր թղթադրամները մի քանի անգամ ավելի երկարակյաց են և ունեն անվտանգության առավել բարձր բազմաստիճան համակարգ։
Խորհուրդը կասեցրել է «ԿԱՐՏՈւՇ-ԱՐՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 112 լիցենզիայի գործողությունը, հաշվառումից հանել «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «ԹԵԼ-Սել Գյումրի», «Նոր-Նորք» և «ԹԵԼ-ՍԵԼ Հյուսիսային պողոտա» մասնաճյուղերը, ուժը կորցրած ճանաչել «ՍՏՈԻԿ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 583/3 լիցենզիան, վերաձևակերպել «Հոթ Կրեդիտ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 313 լիցենզիան:


«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ