Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայաստանի դպրոցներում հնչում է «Վերջին զանգը»

Հայաստանի դպրոցներում հնչում է «Վերջին զանգը»
26.05.2017 | 13:40

Հայաստանի դպրոցներում այսօր հնչում է ավարտական դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին զանգը»: Այս ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան 29 642 շրջանավարտ:


Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտի 19 618 աշակերտ: Կրթության և գիտության նախարարի հրամանով՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն հունիսի 1-23-ին:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ