Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

G7-ի երկրները կոչ են անում ՌԴ-ին և Իրանին մասնակցել Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը

G7-ի երկրները կոչ են անում ՌԴ-ին և Իրանին մասնակցել Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը
27.05.2017 | 13:32

G7-ի երկրները համարում են, որ Ռուսաստանը և Իրանը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

«Ահաբեկչությանը հնարավոր չէ հաղթել առանց քաղաքական կարգավորման և առանց նախագահ Ասադի հեռանալու: Մենք ողջունում ենք դեէսկալացիայի ծրագրով առաջընթացը, բայց հստակ հասկացրել ենք, որ Ասադի կողմնակիցներ Ռուսաստանը և Իրանը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը, որ ապահովվի հրադադարը Սիրիայում, և նպաստեն իրական ներքաղաքական առաջընթացին»,- ասել է Մեյը՝ Սիցիլիայում G7-ի գագաթնաժողովի արդյունքները ներկայացնելիս:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ