Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփը մտադիր է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Թրամփը մտադիր է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
27.05.2017 | 13:53

ԱՄՆ վարչակազմը ներկայիս պայմաններում չի նախատեսում մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և անգամ կարող է դրանք ավելի խստացնել՝ հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը: «Մենք չենք մեղմացնում պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Մենք, հնարավոր է, կուսումնասիրենք խստացումները (պատժամիջոցների)»,- ասել է նա:

Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է պահպանել պատժամիջոցները: «Նախագահը հստակ հասկացրեց, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասնել պատժամիջոցների վերացմանը»,- ավելացրել է նա:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ