Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

G7-ի անդամ երկրների յոթ ղեկավարներից հինգը երեխաներ չունեն

G7-ի անդամ երկրների յոթ ղեկավարներից հինգը երեխաներ չունեն
27.05.2017 | 13:54

G7-ի գագաթնաժողովին մասնակցող երկրների յոթ ղեկավարներից հինգը կենսաբանական երեխաներ չունեն՝ նշում է The Washington Post-ի լրագրողը՝ նշելով նրանց անունները. Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին ընդհանրապես երեխաներ չունեն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ունի երկու ոչ հարազատ երեխաներ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեք երեխաները կնոջ առաջին ամուսնուց են:

«Միայն հյուսիսամերիկյան երկրների ղեկավարները ունեն հարազատ երեխաներ. հեղինակը նկատի ունի Կանադայի վարչապետ Թրյուդոյին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Լրատվամիջոցը նշում է, որ G7-ի երկրներում վիճակագրությունը այսպիսին է՝ Իտալիայում մեկ կնոջ հաշվով՝ 1,4 երեխա, Ֆրանսիայում՝ 2,0 երեխա: Շեշտվում է նաև, որ Թուրքիայի նախագահը վերջերս կոչ արեց Եվրոպայում ապրող թուրքերին. «Երեք, հինգ երեխա ունեցեք, որովհետև դուք եք Եվրոպայի ապագան»:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ