Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Համաքաղաքային շաբաթօրյակով մաքրվել է Հրազդանի կիրճը

Համաքաղաքային շաբաթօրյակով մաքրվել է Հրազդանի կիրճը
28.05.2017 | 09:41

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում Հրազդանի կիրճում ևս իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին բաժանվել են աղբահավաք պարկեր, ձեռնոցներ, բահեր և անհրաժեշտ այլ պարագաներ: Առավել դժվարամատչելի հատվածների մաքրման համար օգտագործվել է ծանր տեխնիկա: Աշխատանքների արդյունքում կիրճը մաքրվել և բերվել է պատշաճ տեսքի:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ