Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուբեն Վարդանյանի երազանքը

Ռուբեն Վարդանյանի երազանքը
29.05.2017 | 13:13

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը հուսով է, որ «Ավրորա» մրցանակը ցմահ պարգև կդառնա։ «Երազում եմ, որ մենք կարողանանք մրցանակաբաշխությունն անցկացնել Հալեպում՝ խաղաղության պայմաններում, Դեյր էլ-Զորում, որտեղ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվեց հայերի մեծ մասը։

Ցավոք, երազանքը կարող է չկատարվել որոշ պատճառների բերումով, բայց ես հենց այդ մասին եմ երազում»,- ասել է Ռուբեն Վարդանյանը ամփոփիչ ասուլիսում։ Նա նաև իր իդեալիստական երազանքի մասին է ասել, որ երբևէ «Ավրորա» մրցանակը կչեղարկվի, քանի որ այլևս մարդասիրական մրցանակի կարիքը չի լինի։

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ